News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Բելգիայի ու Լյուքսեմբուրգի ղեկավարները զարմացրել են բրյուսելյան բարերից մեկի հաճախորդներին՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Brexit-ի հարցով հանդիպումից հետո այցելելով այնտեղ՝ գարեջուր խմելու եւ կարտոֆիլի ֆրի ուտելու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Մերկելն ու Մակրոնը զրուցել են տեղացիների եւ զբոսաշրջիկների հետ, սեղմել նրանց ձեռքը։

Մակրոնի օգնականն ասել է, թե Նախագահն ու կանցլերը հյուրանոց էին վերադառնում գագաթաժողովից հետո, երբ Բելգիայի նախագահից խմելու հրավեր ստացան։ «Դա շատ անակնկալ որոշում էր»,- ասել է օգնականը։

ԵՄ ղեկավարները նախօրեին լսել էին Մեյին, ով հավաստիացրել էր, որ նպատակ ունի մարտին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարք կնքել

Նրա հեռանալուց հետո մնացած 27 ղեկավարները քննարկել էին այն դժվարությունները, որոնց բախվում է Մեյը՝ փորձելով աջակցություն գտնել իր իսկ կուսակիցների շրջանում։

Խորվաթ լրագրողը, ով լուսանկարել էր ԵՄ 4 առաջնորդներին բարում, Թվիթերում գրել է, որ հաճախորդները, ովքեր շփվել են Մերկելի հետ, հարցրել են նրան Brexit-ի մասին։

«Խնդրում եմ ձեզ, այսօր հիանալի երեկո է։ Եկեք չփչացնենք այն»,- պատասխանել է կանցլերը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ