Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովին կտեղեկացնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ հոկտեմբերի 19-ի Լիագումար նիստում Հանձնաժողովի հետ համագործակցության կառավարության ծրագրերի մասին։
Լիագումար նիստի հրապարակված օրակարգում նշվում է, որ Միրզոյանը, մասնավորապես, կներկայացնի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծերը։
Սակայն Հանձնաժողովը եզրակացություններ անելու ժամանակ չի ունենա։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Եվրոպայի խորհրդի մամուլի քարտուղար Պանոս Կակավյատոսը։
«Վենետիկի հանձնաժողովն այս նիստի ընթացքում իր եզրակացությունը չի անի՝ ժամանակ չլինելու պատճառով»,- նշեց Կակավյատոսը։