News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Թուրքական Yeni Safak պարբերականը գրել է, որ իրենց հայտնի է դարձել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի ընդդամիր լրագրողի սպանության ձայնագրությունը։

Yeni safak-ի փոխանցմամբ՝ ձայնագրության մեջ հայտնի է դարձել, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըին հյուպատոսությունում հարցաքննության ժամանակ նախ պոկում են նրա մատները, որից հետո կտրում գլուխը։

Երբ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսը առարկել է՝ ասելով, թե այդ ամենը դրսում արեք, ոչ թե հյուպատոսությունում, նրան սպառնացել են։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին սաուդցի ընդդիմադիր լրագրողը փաստաթղթերի հետ կապված մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Partner news