News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության գագաթաժողովի մասնակիցները որոշել են պատժամիջոցների մեխանիզմ մշակել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը՝ փոխանցում է РБК-ն։

«Մենք նախարարներին խնդրում ենք մշակել պատժամիջոցներ, որոնք կվերաբերեն հենց կիբեռհարձակումներին։ Նման ռեժիմը պետք է օգնի կիբեռգրոհներից պաշտպանել մեր քաղաքացիներին, ընկերություններին եւ ինստիտուտներին»,- ասել է նա։

Եվրամիությունը համապատասխան որոշումն ընդունել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա կիբեռհարձակման մասին տեղեկատվությունից հետո։

Հոկտեմբերի սկզբին Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլին երկրից վտարել էին չորս ռուսաստանցիների՝ ՔԶԱԿ-ի սերվերների վրա կիբեռգրոհների համար։ Նախարարության տվյալներով՝ հաքերները դիվանագիտական անձնագրեր են ունեցել եւ աշխատել են Հետաքննությունների գլխավոր վարչության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ