News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։

NEWS.am-ին ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Մնացականյանը նշել է, թե Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ ձեւավորված սերտ գործընկերային համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու մեր մտադրությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, որպես Եվրամիության եւ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենքի, մասին՝ Մնացականյանն արձանագրել է, որ այն նաեւ Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու կարեւոր գործիք է: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունը ՀԸԳՀ-ի արդյունավետ եւ գործնական կիրարկման ուղղությամբ կառավարության ռեսուրսների մոբիլիզացումն է: Երկուստեք կարեւորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը:

Մնացականյանը Մայր-Հարթինգին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները եւ իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական եւ սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը: Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ նախարարը վերահաստատել է ազատ եւ արդար ընտրական գործընթաց ապահովելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը, միաժամանակ կարեւորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ-ի աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը եւ այլն։ Զոհրաբ Մնացականյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին հայկական կողմի դիրքորոշումը։ Երկուստեք ընդգծվել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ուսումնասիրում է Brexit-ը մինչեւ 2020թ․ հետաձգելու հնարավորությունը
Նախկինում ծրագրվում էր, որ Brexit-ը կարող է մարտի 29-ից հետաձգվել մինչեւ հունիսի վերջը․․․
ԵՄ-ի հետ համաձայնագիրը միայն մասնակիորեն է տնտեսական նշանակության փաստաթուղթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր
Ազատության նախատեսված 4 տեսակներն առաջին հերթին վերաբերում են ԵՄ ներքին շուկային…
Թերեզա Մեյ. Բրիտանիան մարտի 29-ին կլքի ԵՄ-ն
Նրա խոսքերով, ԵՄ-ն կքննարկի բանակցային գործընթացի ժամկետի երկարաձգումը․․․
Եվրահանձնաժողովը բացառել է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի վերանայումը․․․
Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից անջատման պայմանների մասին համաձայնագրի նախագիծը ենթակա․․․
Եվրամիությունը Մեյից Brexit-ի հարցով առաջարկներ է սպասում. Մերկել
Գերմանիան տարբեր սցենարների է պատրաստվել, այդ թվում՝ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալուն…
Եվրամիությունը Լոնդոնի հետ Բրեքսիթի հարցով գործարքն «անհնար» է համարել
Եվրամիությունում հիասթափվել են բրիտանական Համայնքների պալատում անցկացված քվեարկության․․․
Ամենաշատ