News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել եւ ընդդիմություն դառնալ։ Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ նշելով, որ ընդդիմադիր դաշտում այսօր լուրջ վակուում է տեսնում։ Կուսակցության անուն դեռ չկա, բայց Քոչարյանը դա սկզբունքային չի համարում. ավելի կարևոր են մոտեցումները։ Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին նորաստեղծ կուսակցությունը չի մասնակցելու, որովհետև չի հասցնի պատրաստվել։ Կուսակցության կորիզը կազմելու են երիտասարդները, իսկ այդ թիմին հավաքելու համար ժամանակ է պետք։

Քաղաքական ուժերն այս օրերին եռանդով պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլեւ քննարկում Ազգային ժողովի ապագա նախագահի եւ տեղակալների թեկնածությունները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խորհրդարանի նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ընդ որում, ամենահավանական թեկնածուն Լենա Նազարյանն է։

Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստը սկսեց հանձնարարությամբ՝ արտահերթ ընտրությունները պետք է ոչ միայն չխանգարեն կառավարության աշխատանքին, այլ առիթից օգտվելով կառավարությունն այս շրջանում ավելի ինտենսիվ պետք է աշխատի՝ հատկապես այն հատվածը, որը չի առնչվում քաղաքական գործընթացների հետ։

Գյուղատնտեսության նախարարին Փաշինյանը կոչ արեց աջակցել գինեգործներին, հետևել, որ խաղողի այգիները լինեն պաշտպանված և խնամված,  և որ հայկական գինու և կոնյակի ապրանքանիշները չկեղծվեն։ Ոլորտի հանդեպ նման հոգատարության պատճառը կոնյակի հայրենիքից վերջերս Հայաստան այցելած հյուրերի գնահատականն է։ Ֆրանսիայի առաջին զույգը,  ինչպես և ֆրանկոֆոն մյուս երկրների բարձրաստիճան պատվիրակությունների անդամները, շատ են հավանել հայկական կոնյակը։

Երեկոյան Փաշինյանը գնացել է Ավան Առինջ, որտեղ մասնակցել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կառուցվող՝ տարածաշրջանում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը:

Փաշինյան–Ծառուկյան տարաձայնությունները հուշագրի ստորագրումով առնվազն այս փուլում կարծես թե հարթվել են, բայց լրագրողները լավ հիշողություն ունեն. Փաշինյանը բազմիցս ասել է, որ նոր Հայաստանի խորհրդարանում օլիգարխներ չեն լինելու, իսկ Ծառուկյանը դեռ օլիգարխ է, նրա քաղաքական ուժն էլ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Ի դեպ, մինչև Փաշինյանի ժամանելը Ծառուկյանն ավելի նյարդային էր։ Նախ հայտարարեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, իսկ հարցին՝ արդյոք արտահերթ ընտրությունների ուշանալը խոչընդոտում է ներդրումներին, պատասխանեց՝ երկրում արդեն բարիկադներ չկան, լարվածության մեղավորը լրագրողներն են, որոնք սենսացիա են փնտրում։

Լրագրողների անհարմար հարցերից Ծառուկյանը նույնիսկ ագրեսիվ դարձավ։ Նրանց մեղադրեց անշնորհակալ լինելու մեջ. իր արած մեծ գործերը չեն տեսնում, միայն քննադատում են։

Փաշինյանի հեռանալուց հետո Ծառուկյանը հանդարտվեց։ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին հարցին նույնիսկ ժպիտով պատասխանեց։

90 տարեկանում կյանքից հեռացել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ «Ստամբուլի աչք» անունը ստացած լուսանկարիչը բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ է ստացել ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Դոլարի անկումը շարունակվում է։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 18-ին կազմել է 483, եվրոյինը՝ 557, բրիտանական ֆունտինը՝ 634 դրամ։ Ռուբլու փոխարժեքն անփոփոխ է՝ 7.38 դրամ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ