News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համաշխարհային մամուլը շարունակում է սաուդցի լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանության դաժան մանրամասներ հայտնել։

New York Times–ի տվյալներով, որը վկայակոչում է բարձրաստիճան թուրք պաշտոնյային, սպանությունն իրականացնող  թիմի մեջ բժիշկ է եղել։ Այն բանից հետո, երբ լրագրողը սպանվել է, սկսել են նրան գլխատել եւ անդամահատել մարմինը, նա առաջարկել է երաժշտություն լսել լարվածությունը թուլացնելու համար։ Թուրք պաշտոնյան բացահայտել է աուդիոձայնագրության բովանդակությունը, որը, ենթադրվում է, արվել է սպանության պահին։

Պաշտոնյայի խոսքով՝ Հաշաքջին սպանվել է դեսպանություն մտնելուց մի քանի րոպե անց։ Դա իրականացրել է 15 մարդուց բաղկացած թիմը, որոնց մեծ մասը որոշակի դեր է խաղում Սաուդյան Արաբիայի կառավարությունում կամ անվտանգության ծառայությունում։ Այն բանից հետո, երբ լրագրողին գլխատել եւ անդամահատել են, մարդասպանները 2 ժամվա ընթացքում լքել են Թուրքիայի տարածքը։

Համաձայն թուրքական կառավարամետ մամուլի՝ հյուպատոսություն ժամանելուն պես Հաշաքջիին տարել են հյուպատոս Մուհամեդ ալ Օտայբիի աշխատասենյակ, որտեղ սաուդյան գործակալները նրան ծեծել է կտտանքների են ենթարկել։ Նշվում է, որ կտերլ են նրա մատները։

Անհայտ է մնում, թե թուրք պաշտոնյաներին ինչպես է հաջողվել ստանալ աուդիոձայնագրությունը, որը ենթադրաբար արել է սպնված լրագրողը։  Times–ը նշում է, որ ձայնագրությունը, հնարավոր է արվել է գաղտնալսման միջոցով, ինչը հազիվ թե Թուրքիայի կառավարությունը խոստովանի։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ