News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից եւ Եվրամիությունից հետո Չինաստանն է դիմել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդ խումբ ստեղծել Միացյալ Նահանգների հետ պողպատի եւ ալյումինի համար ամերիկյան լրացուցիչ մաքսատուրքերին առնչվող վեճի հարցում, հայտնում է Reuters-ը:

Չինաստանի Առեւտրի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ ընթացիկ տարվա գարնանն ընդունած Վաշինգթոնի որոշումը՝ ներմուծվող պողպատի եւ ալյումինի սակագների փոփոխության մասին «պրոկտեցիոնիզմի ակտ» էր, որը լրջորեն խափանել է միջազգային առեւտրի կանոնները:

Գերատեսչությունում շեշտել են, որ ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմների շրջանակում ԱՄՆ ներկայացուցիչների հետ խորհրդակցությունները չեն կարողացել լուծել Պեկինի խնդիրները՝ դրդելով միջնորդ խումբ ստեղծելու խնդրանքին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ի երեկոյան Ռուսաստանը, այնուհետեւ Նորվեգիան եւ Եվրամիության երկրները ԱՀԿ հայց են ներկայացրել ԱՄՆ-ի հետ վեճում միջնորդ խումբ ստեղծելու մասին: Ռուսաստանից բացի, լրացուցիչ մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ որոշումները ԱՀԿ-ում են փորձում վիճարկել նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, ԵՄ երկրները, Կանադան, Մեքսիկան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Թուրքիան:

Ընթացիկ տարվա մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքեր սահմանելու որոշման մասին: Թրամփի որոշումն ուժի մեջ էր մտել հունիսի 1-ին: Պողպատի ներմուծման համար սահմանվել էր 25-տոկոսանոց, ալյումինի՝ 10-տոկոսանոց մաքսատուրք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ