News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լսել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության ժամանակ արված ձայնագրությունը, հայտնում է ABCNews-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային:

Նրա խոսքով՝ ձայնագրությունը Պոմպեոյին է տրամադրվել Թուրքիա այցի ժամանակ, նրան են փոխանցել նաեւ ձայնագրության սղագրությունը:

ABC News-ը հայտնում է, որ թուրք պաշտոնատար անձանց կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Հաշքաջին սպանվել է 8 րոպե տեւած պայքարից հետո, նա մահացել է շնչահեղձության հետեւանքով:

Մինչդեռ Պետքարտուղարությունից հերքել են, որ Պոմպեոն ձայնագրություն է լսել կամ սղագրություն է տեսել: Նախօրեին նա երկրի նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցել է Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա իր ուղեւորության մասին, որը նրա հետ հանդիպելուց հետո հայտարարել է, թե Հաշքաջին, ամենայն հավանականությամբ, մահացած է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ