News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, ԱՄՆ հավանության կարիքը չունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները չեղարկելու համար եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այդ առնչությամբ ճիշտ չեն։ ՏԱՍՍ–ը, վկայակոչելով Yonhap–ին, հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի միավորման, միջազգային գործերով եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուն Չուն Ինը։

«Ավելի շուտ խոսքը խորհրդակցությունների ու համաձայնեցման մասին է։ Նա (Թրամփը) պետք է ասեր, որ Հարավային Կորեան պատժամիջոցները չի չեղարկի (Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված)  առանց ԱՄՆ–ի հետ խորհրդակցության եւ համաձայնեցման»,–նշել է խորհրդականը Chosun Ilbo պարբերականին տված հարցազրույցում։

«Հարավային Կորեան անկախ պետություն է, ինչպե՞ս կարող է ԱՄՆ նախագահն այդպիսի բան ասել»,–հավելել է Մուն Չուն Ինը։  

Խորհրդականը նաեւ հավելել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է պնդել իրենց մոտ 20-30 միջուկային մարտագլխիկի առկայության շուրջ, այն դեպքում երբ ԱՄՆ–ն դրանց քանակը գնահատում է 60-65։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ