News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում պատրաստվում են լուծարել Երուսաղեմում պաղեստինցիների հետ աշխատանքի համար պատասխանատու գլխավոր հյուպատոսարանը եւ նրա լիազորությունները փոխանցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բաժնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա ընդգծել է, որ այս միջոցառումը չի վկայում տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության փոփոխության մասին, այլ ծառայում է ամերիկացի ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակին, փոխանցում է DW-ն: 

Մինչդեռ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունն արդեն հայտարարել է, որ այս նախաձեռնությունը արդյունավետության մեծացման հետ ոչ մի ընդհանուր բան չունի, այլ բխում է նախկին ամերիկյան մերձավորարեւելյան քաղաքականության հիմքի կործանման եւ իր հանցագործությունների համար Իսրայելին պարգեւատրելու Թրամփի ջանքերից:

ԱՄՆ-ն սեպտեմբերին որոշում էր ընդունել Վաշինգթոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը փակելու մասին: 2017-ի դեկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք եւ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունն այնտեղ է տեղափոխելու: Այս քայլը հարուցել էր Պաղեստինի ներկայացուցիչների խիստ քննադատությունը, որոնք Արեւելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ