News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Facebook ընկերությունը հայտարարել է հատուկ «հրամանատարական կետի» բացման մասին, որը կդիմակայի ընտրություններին ենթադրյալ միջամտություններին եւ կեղծ տեղեկության տարածմանը կխոչընդոտի, ասված է սոցցանցի հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սեպտեմբերին՝ Բրազիլիայում եւ ԱՄՆ–ում ընտրությունների նախօրեին մենք բացել ենք մեր իրականության մեջ առաջին օպերատիվ կետը Մենլո Պարկ քաղաքում, Քալիֆորնիա։ Մեր նպատակն է մի տեղում հավաքել փորձագետներին, որոնք զբաղվում են այդ հարցով ամբողջ երկրում, որ նրանք կարողանան իրական ժամանակում արձագանքել պոտենցիալ խնդիրներին, որոնք ճանաչվել են տեխնոլոգիաների օգնությամբ, եւ արագ արձագանքել դրանց»,–նշվում է սոցցանցի կայքում։

Նոր բաժնում կաշխատեն ավելի քան 20 փորձագետներ հետազոտությունների անցկացման, ծրագրավորման, անվտանգության սպառնալիքների վերլուծության եւ տվյալների վերլուծության ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ