News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի միլիարդատերերը աշխարհում բոլորից արագ են մեծացնում իրենց կարողությունը, հայտնում է Bloomberg-ը:

Վերջին 12 ամիսներին 10 ամենահարուստ ռուսաստանցիները սեփական կարողությունը մեծացրել են միջինը 10,8 տոկոսով: Նրանց հաջորդում են ամերիկացիները, որոնց հաջողվել է իրենց կարողությունը լրացուցիչ 7,5 տոկոսով մեծացնել: Ամենահարուստ 10 բրիտանացիների կարողությունն այս ժամանակահատվածում մեծացել է 3,4 տոկոսով:

Ռուսաստանցի միլիարդատերերի հաջողությունը կապում են նավթի գների կտրուկ աճի հետ: Ամենից արագ աճել են «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի (տարեկան լրացուցիչ 4,3 մլրդ դոլար), «Նովատեկի» մյուս բաժնետեր Գենադի Տիմչենկոյի (4 մլրդ) եւ «Լուկօյլի» սեփականատեր Վագիթ Ալեքպերովի (3,5 մլրդ) եկամուտները:

Ամենավատ արդյունքը ցույց է տվել Չինաստանը, որտեղ 10 առավել հարուստ քաղաքացիների կարողությունը մեկ տարում կրճատվել է միջինը 27 տոկոսով: Որպես հիմնական պատճառ նշվում է ընկերությունների ակտիվների էժան վաճառքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ