News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադայի ոստիկանությունը չնախատեսված տեղում մարիխուանա ծխելու համար խոշոր չափի տուգանք է սահմանել: Քաղաքացին, որը թմրանյութը օգտագործել է իր մեքենայում, ստիպված կլինի 517 դոլար տուգանք վճարել։  

Իսկ Օնտարիո նահանգում ոստիկանները կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի սրահում մարիխուանայի փաթեթ է հայտնաբերվել։  Փաթեթի սեփականատերը տուգանվել է 165 դոլարով, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Կարգին չէ, երբ մեքենա վարելիս մարիխուանան գտնվում է վարորդի կողքին է: Մեքենան վարեք սթափ վիճակում»,–ասված է ոստիկանության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կանադան Ուրուգվայից հետո 2-րդ երկիրն է, որն օրինականացրել է մարիխուանան՝ թույլատրելով դրա վաճառքը, պահպանումն ու աճեցնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ