News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին: Այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է Econews.am-ը: 

Ավինյանը մասնավորապես, նշել է. «Այս պահին հանքարդյունաբերության ռազմավարություն է մշակվում: Ես կարծում եմ, որ մենք ոլորտում եւ օրենսդրության մեջ ունենք լրջագույն բացեր, որոնք կառավարության լուծելիք խնդիրն են: Բնապահպանության նախարարության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ լուծում ենք այդ երկու հարցերը՝ օրենսդրության եւ ռազմավարության: Ունենք խնդրահարույց կետեր, ինչպես տեղյակ եք եւ պետք է փորձենք գնալ խնդիրները լուծելու ճանապարհով: Մի կողմից պետք է հաշվի առնել բնապահպանական խնդիրները, մեր առողջությունը, մեր սերունդների առողջությունը եւ մյուս կողմից նաեւ որոշակիորեն բալանսավորել տնտեսության զարգացման կոմպոնենտով»,- այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս անդրադարձել է ՀՀ-ում այս պահին կրիտիկական եւ վիճելի կարգավիճակ ունեցող երեք հանքավայրերի ճակատագրին: Խոսքը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին է:

«Երեքն էլ շատ-շատ լուրջ խնդիրներ ունեն: Տարբեր են խնդիրները. Թեղուտի մասով կարող եմ ասել, որ այնտեղ պոչամբարի հետ կապված լուրջ խնդիր ունենք, նաեւ սնանկացման գործընթաց է գնում ՎՏԲ բանկի հետ: Այս փուլում այդ բանակցություններն են ընթանում եւ կառավարման կազմն է փոխվում:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը բավական ցածր արդյունավետությամբ է աշխատում եւ շատ մեծ վնասակարությամբ հենց Ալավերդու բնակչության համար: Այն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա ավելի մեծ պղնձաձուլարանի պրոյեկտում, որը մոտավորապես տասնապատիկ անգամ ավել հումք պետք է օգտագործի, բայց որը նաեւ կունենա լուծված ծծմբական թթվի խնդիրը:

Ինչ վերաբերում է Լիդիանին. Ամուլսարի հետ կապված մենք այս պահի դրությամբ անցկացնում ենք փորձաքննություն, որպեսզի հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանն այն հայտարարությունները, որոնք արվել են տարբեր բնապահպանների կողմից, տարբեր փորձագետների կողմից»,- մանրամասնեց նա:

Լրագրողի հարցին, թե միջազգային ազդակները (նկատի ունենալով մի քանի երկրների դեսպանների հայտարարությունները) Կառավարությանը չե՞ն ուղղորդում արդյոք, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, չեն ուղղորդում: Մենք ելնում ենք մեկ սկզբունքից. բնապահպանական խնդիրները մեզ համար առաջնային են, բայց եւ այնպես, եթե բնապահպանական խնդիրները չեն ապացուցվում, այլ զուտ ենթադրությունների ու ոչ հիմնավոր փաստարկների վրա են հիմնված, չենք կարող կանգնեցնել նաեւ տնտեսվարողին, որովհետեւ դեռեւս շատ կոնկրետ փաստարկ, փաստ եւ ապացույց չունենք մենք, որը մեզ թույլ կտա հայտարարել, որ բնապահպանական աղետ է մեզ սպասվում:

Կան հայտարարություններ, որ կարող է ունենալ ազդեցություն Սեւանի վրա, Ջերմուկի ջրերի վրա, բայց այդպիսի ապացույց մենք չունենք: Ունենք 9000 էջանոց ՇՄԱԳ կոչեցյալը, որն արվել է Լիդիանի կողմից: Մենք ինքներս այս փուլում այդ փորձաքննությունն ենք իրականացնում, մենք ասելով միջազգային փորձագետների, այդ ոլորտում կայացած ընկերությունների ներգրավմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության նիստի օրակարգում 42 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող (ուղիղ)
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին...
Գույքահարկի հարկման նոր համակարգի դեպքում գույքը կհարկվի շուկայական արժեքի հիման վրա. վերլուծություն
Մյուս կողմից, շենքերի տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ գոտիականության գործակիցներն են հիմնականում պայմանավորելու միանման պարամետրեր ունեցող գույքի շուկայական արժեքը...
Քաղաքացիները Հայաստանի ամենակաեւոր խնդիրը համարում են գործազրկությունը. հարցում
Հարցումների համաձայն` արտագաղթն ամենակարևոր խնդիր են համարել 10.5%-ը, կոռուպցիան` 7,4%-ը, ամենացածր...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ոչ թե սպասում ենք, այլ վստահ ենք, որ առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարենք բյուջեի եկամտային մասը. Փաշինյան
Քննարկվել են հավելյալ բյուջետային միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր...
Առաջնային են դատաիրավական բարեփոխումները. Մհեր Գրիգորյանը՝ Շվեդիայից ժամանած հյուրերին
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու...