News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյի կինը վախենում է սեփական կյանքի համար՝ կապված Չինաստանի իշխանությունների կողմից ամուսնուն կալանավորելու հետ, հայտնում է AFP-ն:

«Կարծում եմ, որ դա քաղաքական հետապնդում է: Ես վստահ չեմ, որ նա ողջ է»,- ասել է Գրեյս Մենը BBC-ի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ երեխաներին ասել է, թե նրանց հայրը երկարատեւ գործուղման է մեկնել: Գրեյսը Չինաստանի իշխանություններին անվանել է «դաժան եւ կեղտոտ»՝ հայտնելով նաեւ, որ սպառնալիքներով զանգեր է ստացել:

Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեյը, որը Չինաստանի հանրային անվտանգության նախկին փոխնախարարն է, սեպտեմբերին Չինաստան այցելելուց հետո անհայտ կորել էր: Նա ավելի ուշ Ինտերպոլի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել, իսկ Չինաստանի իշխանությունները հայտնել էին կաշառք ստանալու կասկածանքով նրան կալանավորելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ