News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր:

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարեւոր է ազգային, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների հաղթահարման, օրինականության ապահովման, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում, եւ ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացումը կնպաստի միջպետական կապերի հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարեւորել է քրեակատարողական ծառայությունների գործունեության շարունակական բարելավման եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանեցման, փորձի փոխանակման, աշխատակիցների վերապատրաստման, ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության ընդլայնումը:

Հանդիպման մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոն արդյունավետ է գնահատել ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունը եւ դրա շրջանակում կատարվող աշխատանքները: Նա վստահեցրել է, որ խորհուրդը շարունակելու է ակտիվ աշխատել եւ արդյունքներ արձանագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի նշած ոլորտներում ընդհանուր քաղաքականության մշակման, տեղեկատվության եւ փորձի փոխանակման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատապարտյալների սոցիալական ինտեգրման, կադրերի վերապատրաստման եւ այլ ուղղություններով:

 Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել այսօր Երեւանում կայանալիք խորհրդի նիստի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ