News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը եւ «Էկոս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին պայմանագիր են ստորագրել Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին։  Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաեւ պետության  հետ փոխհարաբերությունները:

Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն է ECOS ընկերությունը։ ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ կրթական-հաղորդակցական նախագծերից, հետազոտական լաբորատորիաներից մինչեւ էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձեւավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով։

ԱՏԳ շրջանակներում, Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա, ստեղծվելու է ECOS արդյունաբերական մայնինգի կենտրոնը, որը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաեւ ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։

ECOS-ն ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կենտրոններ, արդյունաբերական մայնինգ կոնտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր եւ «Հայկական բլոքչեյն համաժողով» տեղեկատվական-կրթական ֆորումը։

ECOS նախագծի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործող այնպիսի կազմակերպությունների համար, որոնք թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։

Հիշեցնենք, որ Զարմինե Զեյթունցյանը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը զբաղեցնում էր Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը 50,5 մլն դրամի վնաս է պատճառել. ՊԵԿ-ը ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել
Նոյեմբերի 1-9-ը կազմակերպել է հանրային սննդի՝ գիշերային դիսկո-բարի գործունեությունը...
Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ…
Ռուբլու «թուլությունը» արտացոլվել է դեպի Հայաստան փոխանցումների վրա
Այնուհետեւ օգոստոսի 10-ից դոլարը մտավ 65-70 ռուբլու միջակայք…
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կարող եք հույս դնել մեզ վրա. ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը՝ Տիգրան Խաչատրյանին
Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ քննարկվել և գտնվել են լուծումներ մի շարք հարցերի...
Ասիական զարգացման բանկը Հայաստանին 50 միլիոն դոլար վարկ կտրամադրի
ԱԶԲ–ն ծրագրի առաջին հատվածի շրջանակներում 40 միլիոն դոլար է տրամադրել նախորդ տարի...
Partner news