News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է տեղեկությունը, թե պատրատասվում է դառնալ Երեւանի փոխքաղաքապետ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներ (եւ ոչ միայն)

Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռեւս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։

Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները եւս լինեն ազատ, արդար եւ թափանցիկ»:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երեւանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը:

«Վերջինս երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Մինչեւ թավշյա հեղափոխությունը աշխատում էր «Ելք» խմբակցությունում որպես փորձագետ»,-գրել է թերթը:

Տպել
Ամենաշատ