News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալու է ոչ միայն քաղաքապետի ընտրություններին, այլեւ այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերն: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն:

Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում», - գրել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ