News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մի քանի օրից ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, ապա նաեւ ԱԺ նիստում կքննարկվի համաներման մասին նախագիծը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նա հրաժարվեց նշել, թե քանի հոգու եւ որ խավերի վրա կտարածվի համաներումը, միայն նշեց, որ այն մեծ ու ընդարձակ է լինելու:

«Գալիք շաբաթվա ընթացքում համաներման հարցը ԱԺ-ում կքննարկվի»,-ասաց նա:

Հարցին, թե համաներումը կապված է ԿՔՀ-ները բեռնվածության խնդրի հե՞տ, նախարարն արձագանքեց. «Հայաստանում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության խնդիր չկա: Այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը այս խնդիրը լուծել են: Չկա նման բան, որ որեւէ մեկը ՔԿՀ-ում քնելու տեղ չունի եւ հերթով են քնում: Այսօր ՔԿՀ-ներում դատապարտյալների եւ կալանավորների քանակը հասնում է 2930-ի: Այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել, այդ թիվը եղել է 3800: Համաներման նպատակը ՔԿՀ-ների բեռնաթափումը չի:  Սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո»:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու նախընտրական շրջանում իշխանությունը որոշեց համաներում իրականացնել, ինչին Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Սա ամբողջ կառավարության եւ հանրության անունից կատարվող համաներում է, նաեւ իմ նախաձեռնությամբ: Որեւէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ, իմ մտքով նման բան չէր էլ անցել, որ կարելի է նման բան մտածել»:

Դիտարկմանը, թե գուցե վարչապետի մտքո՞վ էր նման բան անցել, նա ասաց. «Բացառում եմ ուղղակի: Իմ նախարար նշանակվելուց 10 օր հետո նախագիծն արդեն պատրաստ եղել է, քննարկվել է վերլուծվել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ