News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղական ինքնակառավարման ընտրությունների անցկացման համար պետք է մեկ միասնական օր ընտրվի։ Նման կարծիք այսօր՝ հոկտեմբերի 19–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանան միևնույն օրը, սակայն Հայաստանում տարիների ընթացքում հրաժարականների և այլ խնդիրների պատճառով ընտրությունները տարվա տարբեր օրերի են  անցկացվել»,–նշեց նա։

Համայնքների միության նախագահն առաջարկում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել համայնքապետի տեղակալին կամ աշխատակազմի ներկայացուցիչներից որևէ մեկին։

«Օրինակ, մինչև ընտրությունների միասնական օրը՝ ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել համայնքի ղեկավարի տեղակալը»,–առաջարկեց նա՝ հավելելով, որ այս փոփոխությունը լավ իրավական հիմքեր կստեղծի համայնքի ղեկավարի նշանակման գործում պետության միջամտությունը բացառելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի  9-ը մարզերի 49 համայնքում՝ այդ թվում Հրազդանում, Էջմիածնում, Արմավիրում և Կապանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ