News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը պատժամիջոցային ցուցակից ժամանակավորապես հանել է  «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզոնին, որպեսզի պաշտոնյան կարողանա ԱՄՆ այցելել: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը:

Ամերիկյան աերոտիեզերական գործակալության ղեկավարի խոսքով՝ ինքն անձամբ է իր գործընկերոջն ԱՄՆ հրավիրել աշխատանքային հարցեր քննարկելու համար: «Որպեսզի «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը կարողանա ԱՄՆ այցելել, մենք աշխատանք ենք կատարել մի շարք ուղղություններով: Եվ հասել ենք նրան պատժամիջոցային ցուցակից ժամանակավորապես հանելուն, որ նա կարողանա այստեղ ժամանել եւ հանդիպել NASA-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ մեր մի շարք կապալառուների հետ»,- ասել է Բրայդենսթայնը:

NASA-ի ղեկավարի պարզաբանմամբ՝ Ռոգոզինի այցելությունը ԱՄՆ անհրաժեշտ է աշխատանքային հարցերն անձամբ քննարկելու համար: «Եթե մենք ցանկանում ենք ամուր աշխատանքային հարաբերություններ հաստատել, ապա պետք է սկսենք միմյանց հետ սերտ փոխգործակցել, ինչն իր հերթին լավ կլինի 2 երկրի համար էլ»,- ասել է նա:

Մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցները այլ միջոցառումներից զատ, նախատեսում են Միացյալ Նահանգներ ուղեւորությունների արգելք: Միաժամանակ, այն դեպքերում, եթե Սպիտակ տունն անհրաժեշտ համարի պատժամիջոցային ցուցակում ընդգրկված այս կամ այն անձի այցելությունը, սահմանափակումները կարող են ժամանակավորապես հանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ