Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Երեւան ճանապարհի 211 կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհը ձիով հատող 32-ամյա քաղաքացու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ձին սատկել է:
Կատարվում է քննություն։