News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աղազարյանն ընտրվեց քննիչ հանձնաժողովի հերթական նիստում:

Քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մեքումյանը նշեց. «Նախագահի տեղակալը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ, հետեւաբար առաջարկում եմ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը»:

Քվեարկությամբ Աղազարյանը միաձայն ընտրվեց Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հիշեցնենք, որ ԱԺ Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր «Ծառուկյան» խմբակցության առաջարկով, խմբակցության պատգամավորների ստորագրությամբ: ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվել է՝ ուսումնասիրելու «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի եւ դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԳԴՀ էկոնոմիկայի նախարարը պատասխանել է «Հյուսիսային հոսք-2»-ի առիթով ԱՄՆ-ի քննադատությանը
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հանգիստ է արձագանքել ․․․
Վրաստանը չի հրաժարվի Հայաստան ռուսական գազի տարանցումից
Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել տրանզիտային գործառույթներից․․․
Շուտով կտրվի Երեւանում նոր ՋԷԿ-ի շինարարության մեկնարկը. «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն
Նախարարի պաշտոնակատարն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին...
Հայաստանը հնարավոր ամեն ինչ պետք է անի գազամատակարարման հարցում այլընտրանքային լուծում գտնելու համար. ԲՀԿ պատգամավոր
Հայաստանի ներքին շուկայի համար Ռուսաստանը բնական գազի միակ մատակարարն է…
ՕՊԵԿ-ը պահպանեց աշխարհում նավթի պահանջարկի աճի ցուցանիշների վերաբերյալ իր կանխատեսումը
ՕՊԵԿ-ը պահպանել է 2018 եւ 2019 թթ.-ին նավթի պահանջարկի աճի ցուցանիշների...
Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան, կներդրվի 250 մլն դոլար. այն պատրաստ կլինի 26 ամսից
Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի ֆինանսավորումը կառուցապատողին հասանելի դառնալու համար, հետեւաբար ծրագրի փաստացի գործընթացն սկսելու հրատապությամբ...