News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշաքջին սովորական այլախոհ չէր։ Նա հիմնադրել էր «Ժողովրդավարություն արաբական աշխարհի համար այժմ» անվամբ քարոզչական խումբ, որի նպատակը ռեֆորմատորների ու քաղաքական իսլամիստների մտավորականությանը միավորելն էր հանուն արաբական աշխարհում ժողովրդավարություն կառուցելու։

Նա նաեւ կապված էր «Մուսուլման եղբայրների հետ», որոնց Սաուդյան Արաբիան տարածաշրջանային սպառնալիք եւ ահաբեկչական կազմակերպություն  համարում, Huffington Post–ում գրում է  Միջազգային հետազոտությունների կենտրոնում գլոբալ հետազոտությունների տնօրեն Նուհետ Ա. Սանդալը։

Նրա քաղաքական ակտիվությունը հատկապես անհանգստացրել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանին՝ հաշվի առնելով Հաշաքջիի մտերիմ հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ եւ թագավորությունում խնդիրների խորը իմացությունը։ Լրագրողը վերջերս է «այլախոհ» դարձել, սակայն դա արել է հավակնոտ կերպով, որը սպառնալիք էր Մոհամեդ բին Սալմանի համար։ Արքայազնը փորձել է, սակայն Հաշաքջիին չի կարողացել վերադարձնել Սաուդյան Արաբիա։  

Սրա հետ կապված արքայազնը ըստ երեւույթին հրամայել է կտտանքների ենթարկել եւ սպանել նրան։ Նրա ուղերձը հստակ էր՝ յուրաքանչյուր ոք, ով մարտահրավեր կնետի սաուդյան վարչակազմին, կփորձի Սաուդյան Արաբիայի ներկա կառավարությանը այլընտրանք ստեղծել, կպատժվի ամենադաժան ձեւով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ