News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժությունների նպատակն էր կատարելագործել կրտսեր հրամանատարական կազմի պարտականությունների կատարման մակարդակը հրետանային ստորաբաժանումների եւ հաշվարկների  ծավալման ընթացքում, ստուգել եւ կատարելագործել դիվիզիոնների հրամանատարական կազմի ունակությունները եւ վարպետությունը կրակի վարման ու կառավարման ընթացքում՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային կրակային խնդիրների կատարման, հրետանային մարտկոցների մարտական ներդաշնակման ժամանակ:

Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը նշել է, որ արդյունքները գնահատվել են «լավ» եւ «գերազանց», իսկ հրետանային ստորաբաժանումների կրակի վարման եւ կառավարման ընթացքը ցույց է տվել, որ հրետանային ստորաբաժանումները պատրաստ են կատարել   ցանկացած բարդության խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ