News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարական հետախուզության ղեկավար Ժան Ֆիլիպ Գոդենը հայտարարել է, որ երկրում զգալի թվով ռուս լրտեսներ են գործում։ Գոդենը հրաժարվել է ասել նրանց ստույգ թիվը, սակայն նշել է, որ հիմա երկրում ռուսական լրտեսներն ավելի շատ են, քան առաջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ներկայում Շվեյցարիայի դատախազությունը հետաքննում է երկու ռուսաստանցիների՝ Եվգենի Սերեբրյակովի եւ Ալեքսեյ Մորենացի գործը։ Ենթադրվում է, որ նրանք Հետախուզությունների գլխավոր վարչության աշխատակիցներ են։ Նրանց կասկածում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության գլխավոր գրասենյակի վրա կիբեռհարձակումների մեջ։

Նրանք երկուսն էլ նաեւ կասկածվում են Շպից քաղաքի լաբորատորիայից ռադիոլոգիական եւ քիմիական ու մանրէաբանական անալիզների տվյաները ստանալու փորձերի մեջ։ Այդ անալիզները կապված են Սիրիայում քիմիական զենքի օգտագործման եւ Սկրիպալների թունավորման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ