News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ընդունել է ս.թ. մայիս ամսին Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկ-զինծառայողներին եւ թիմի մարզիչներին: 

Զրույցի ընթացքում մարզիկներն ու նրանց մարզիչները ներկայացրել են զինծառայություն անցնող եւ միջազգային հեղինակավոր մրցաշարերում աչքի ընկած մարզիկների ներուժն արդյունավետ օգտագործելու խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները:

Կարեւորելով առողջ ապրելակերպն ու սպորտային հաջողությունների շնորհիվ մեր երկրի եւ զինված ուժերի հեղինակության շարունակական բարձրացումը՝ Դավիթ Տոնոյանը պատկան մարմիններին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման աշխատանքները;

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական սպորտի միջազգային խորհրդի կողմից անցկացված առաջնությանը մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար պարգեւատրել է ՀՀ ՊՆ հավաքական թիմի անդամ զինծառայողներին եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին;

Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մասնակցել են 22 պետությունների 153 մարզիկներ, այդ թվում` օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ: Հայ մարզիկ-զինծառայողնեն առաջնությանը նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին կարգի միջազգային մրցավար Գուրգեն Սահակյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

Տպել
Ամենաշատ