News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Loganair ավիաընկերությունը 2021 թվականին կգործարկի ամբողջությամբ էլեկտրական ինքնաթիռով առաջին կոմերցիոն չվերթները Օրկնեյսկյան արշիպելագի կղզիների միջեւ, փոխանցում  է HighTech–ը՝ վկայակոչելով Ars Technica–ին։

Օրկնեյսկյան կղզիների միջեւ տեղափոխման համար Շոտլանդիայի հյուսիս–արեւելքում  բնակիչները օգտվում են Loganair ավիաընկերության Cranfield Aerospace Solutions ոչ մեծ ինքնաթիռներից։ Այս շրջանում թռիչքի ընթացքը 15 րոպե է, ամենակարճը՝ 80 վայրկյան։

Loganair–ը առաջիկա 3 տարում մտադիր է ութ տեղանոց Britten Norman Islander ինքնաթիռները էլեկտրական շարժիչներով զինել։

Սակայն մարտկոցի լիցքավորումը թույլ կտա միայն մի կղզուց մյուսը գնալ։

Ավիաընկերության ներկայացուցիչները ինքնաթիռի զինումն ու թեստավորումը 10 մլն ֆունտ են գնահատում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ