News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը


Աշխատանքային այցով Կապանում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զարմացած է այն փաստից, որ Սյունիքի մարզում հակակարկտային կայաններ առհասարակ չկան։ Այսօր՝ հոկտեմբերի 19–ին Սյունիքի մարզպետարանում Ներքին Խոտանան համայնքի վարչական ղեկավարը Փաշինյանին տեղեկացրեց, որ դեռևս գարնանը Ներքին Խոտանան գյուղը և հարակից մի քանի համայնքներ կարկտահարությունից մեծ վնասներ են կրել։

«Ես ձեզ հավատացնում եմ, որ ծառի վրա բերք չի մնացել և մի մետր հողատարածք, արոտավայր, խոտհարք չի մնացել, գյուղացին կարո՞ղ է այդ հարցով ակնկալիքներ ունենալ կառավարությունից»,–դիմելով վարչապետին՝ հարցերեց գյուղապետը։

«Ցավոք, ամբողջական փոխհատուցում չի լինելու, մենք պետք է անպայման ինչ–որ ձևով այդ ինֆորմացիան ամփոփենք և որոշում կայացնենք»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը զարմացավ, երբ իմացավ, որ Սյունիքի մարզում հակակարկտային կայաններ առհասարակ չկան։

«Անկեղծ ասեմ, շատ տարօրինակ փաստ է, որ մարզում հակակարկտային կայան չկա»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 19–ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կապանում է։

Վարչապետի պաշտոնակատարը երեկոյան կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Կապանի քաղաքապետ առաջադրված Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news