News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկովյան «ПромБиоФит» նորարարական-տեխնիկական ընկերությունը մտադիր է ընդլայնել հայկական փոքր եւ միջին ձեռնարկատերերի հետ համագործակցությունը։ Այդ նպատակով ընկերությունը մասնակցել է EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսին, որը անցկացվել է հոկտեմբերի 17-19-ը՝ Երեւանում։

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը փոքր եւ միջին բիզնեսի համար փաթեթավորման, պիտակավորման, տեխնոլոգիական սարքավորումների մշակումը, իրացումը եւ սպասարկումն է։ Ինչպես նաեւ, «ПромБиоФит» ՆՏԸ-ն մասնագիտանում է արտադրության կազմակերպման եւ սարքավորումների գործարկման հարցում ձեռնարկատերերին բարձրորակ խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «ПромБиоФит»-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Վլադիմիր Ավերկիեւը նշեց, որ ընկերության նշանաբանն է «մինի-գործարանները՝ սեղանին»։ Ընկերության կողմից արտադրվող սարքավորումները նախատեսված են ֆերմերների, անհատ ձեռներեցների եւ այն մարդկանց համար, ովքեր որոշել են նոր բիզնես սկսել։

«Ընկերությունը Հայաստանից շատ հաճախորդներ ունի, ովքեր արդեն 10 տարի մեզ սարքավորումներ են պատվիրում։ Հայկական շուկան մեզ համար նոր չէ, եւ մենք եկել ենք այստեղ ամրապնդելու հայ ձեռնարկատերերի հետ համագործակցությունը»,- նշեց նա։

Ընկերությունը նաեւ մտադիր է հայ ֆերմերներին բիզնես հիմնելու խորհրդատվություն տրամադրել, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել «Վարկային գործընկեր» ԲԲԸ-ի հետ։

«Նրանք այժմ բիզնես-մոդելներ են մշակում ֆերմերների համար եւ հետաքրքրված են մեր սարքերով։ Մենք պայմանավորվել ենք համագործակցել այս ուղղությամբ»,- ասաց Ավերկիեւը։

«ПромБиоФит» նորարարական-տեխնիկական ԲԲԸ-ն հիմնադրվել է 1993թ․։ Այն ներառված է Մոսկվայի փոքր ձեռնարկությունների ռեեստրում եւ արտահանման կողմնորոշում ունեցող ձեռնարկությունների ռեեստրում, Մոսկովյան առեւտրաարդյունաբերական պալատի եւ Փաթեթավորման ու վերամշակման սարքավորումների «ՊԱԿՄԱՇ» ասոցիացիայի անդամ է։

Հոկտեմբերի 17-ին Երեւանում մեկնարկեց EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը, որը տեւեց մինչեւ հոկտեմբերի 19-ը։ Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է նաեւ Երեւանյան բիզնես-ֆորում, որը կազմակերպվել էր Ռուսաստանի ԱԳ եւ առեւտրաարդյունաբերական նախարարությունների, Ռուսաստանի դեսպանության եւ առեւտրային ներկայացուցչության, Հայաստանի նախարարությունների եւ այլ հաստատությունների կողմից։ Միջոցառումների շրջանակներում իրենց հնարավորություններն են ցուցադրում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մոտ 130 ընկերություններ, այդ թվում՝ խոշոր կորպորացիաների եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ