News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում օլիգարխիա չկա՝ ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ այն մարդիկ, որոնք նախկինում օլիգարխ են եղել, դադարել են գոյություն ունենալուց, այլ նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում։

Նա պարզաբանել է՝ «օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն, ինքն ասելով, որ Հայաստանում չկան օլիգարխներ, ասել է, որ Հայաստանում քչերի իշխանությունը արդեն տապալված է եւ հաստատվել է ժողովրդի՝ շատերի իշխանությունը։

«Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ տեղ չունի բռնությունը, ծայրահեղականությունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ՝  «Օմնիա Թեք» ընկերության եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ ՀՀ-ում կառուցված տարածաշրջանում խոշորագույն Մայնինգ Ֆերմա այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխեր չկան։  Լրագրողի դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, Փաշինյանը արձագանքել է. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ