News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին ամիսներին զգալի փոփոխություններ են եղել Հայաստանի  շաքարավազի  շուկայում: Այդ մասին Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Պատմականորեն շաքարավազի շուկայում մի ընկերություն է եղել, որը շուկայի 98-99 տոկոսն է զբաղեցրել եւ անցած տարվա ընթացքում բավականին շատ տնտեսվարողներ են ավելացվել այս ոլորտում՝ 56 ընկերություն, բայց սրանք փոքր ընկերություններ են, ԱՁ-ներ են, փոքր խմբաքանակներով էին բերում, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի են շատացել տնտեսվարողները եւ ավելի մեծ խմբաքանակներով սկսել են ներմուծել, որի արդյունքում խոշոր տնտեսվարողի տեսակարար կշիռը զգալիորեն իջել է եւ ներկա պահին զբաղեցնում է 78 տոկոսը շուկայի: Ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան, եթե «Ալեքս հոլդինգը» մշտապես տեղական արտադրող ընկերություն է հանդիսացել, ԵԱՏՄ անդամակցությունից հետո տեղական արտադրությունը դառնում է բավականին ծախսատար, ընկերությունը սկսել է ներմուծումներ իրականացնել ՌԴ-ից՝ մյուս ընկերությունների նման: «Ալեքս հոլդինգը» մյուս տնտեսվարողների նման ներմուծումներ է իրականացնում ՌԴ-ից»,- ասաց Շաբթյանը:

Անդրադառնալով մանրածախ առեւտրային ցանցին՝ նա ասաց, որ 4-5 խոշոր առեւտրային ցանցեր հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ:

«Մանրածախ առևտրային ցանցերի գործունեությունը կարեւոր է նրանով, որ նրանցից կախված են շատ այլ տնտեսվարողներ, այսինքն, մատակարար տնտեսվարողների գործունեությունը կախված է նրանցից ու եթե մանրածախ առեւտրային ցանցի ընկերությունները տարբերակված մոտեցում կիրառեն, կամայականություններ դրսեւորեն, դա ազդում է բավականին շատ տնտեսվարողների գործունեության վրա»:

Ըստ Շաբոյանի՝ պետք է առանձնացվի մանրածախ եւ մեծածախ առեւտրի գործունեությունը. «Կան շատ ընկերություններ, որոնք զբաղվում են միաժամանակ եւ մեծածախ, եւ  մանրածախ առեւտրով եւ դա խնդիրներ է առաջացնում մրցակցության տեսանկյունից: Մենք չենք կարողանում հստակ չարաշահումները տարանջատել: Բերեմ մեկ օրինակ՝ «Ալեքս հոլդինգի» օրինակը, որը միաժամանակ զբաղվում է եւ շաքարավազի արտադրությամբ, եւ տարբեր պարենային ապրանքների ներմուծումներով, եւ միաժամանակ մանրածախ առեւտրի վաճառքով եւ սա մրցակցության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետեւ տվյալ տնտեսվարողը, որը գերիշխող դիրք է զբաղեցնում տվյալ ապրանքի արտադրման կամ ներմուծման բնագավառում, վաճառում է իր մանրածախ առևտրային ցանցով այն նույն գնով, ինչ մի քիչ պակաս տրամադրում է մնացած մանրածախ առեւտրային ցանցերին եւ բնականաբար, առավելություն է ստանում մյուս ընկերությունների նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է մանրածախ առևտուրը ե՛ւ մրցակցության, ե՛ւ հարկային տեսանկյունից տարանջատել»:

Տպել
Ամենաշատ