News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ամառային արձակուրդի ընթացքում ուսանողներին բանակ զորակոչել, որպեսզի նրանք աստիճանաբար հարմարվեն ծառայությանը եւ չխուսափեն դրանից՝ տեղեկացնում է Sputnik-Բելառուսը։

«Նախագահի կարծիքով՝ ուսանողներին բանակ կարելի է ուղարկել երկու ամսով՝ ամառային արձակուրդի ընթացքում։ Առաջին կուրսից հետո նրանք կարող են նախնական զինվորական պատրաստվածություն ձեռք բերել, երկրորդ կուրսից հետո՝ յուրացնել ռազմական գործը»,- Գրոդնոյի մարզ այցի ընթացքում ասել է Լուկաշենկոն։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ զինվորական հավաքները կարելի է հետագա տարիներին էլ շարունակել։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ սա ծառայությունից խուսափելու «խնդրի լուծման հնարավոր տարբերակներից ընդամենը մեկն է»։ Առայժմ այլ տարբերակներ էլ են ուսումնասիրվում։

«Բայց տղամարդը պետք է կարողանա խոսել զենքի հետ։ Հակառակ դեպքում նա չի կարողանա պաշտպանել իր ընտանիքը, իր երեխային, կնոջը, մորը։ Դա մեր գործառույթն է՝ պաշտպանել եւ մեռնել հանուն կնոջ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ