News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարության գործունեության մասին առաջին օրից ինչ հոռետեսական կանխատեսում ասես, չէին անում, ասում էին այս կառավարությունը չի կարող՝ արտաքին քաղաքականություն ոնց կարող է, հետո սկսեցին ահազանգել՝ հայ–ռուսական հարաբերությունները փլուզվում են, քանդվում են, կատաստրոֆա է, հետո, տեսան, որ հայ–ռուսական հարաբերությունները լավ են առավել, քան երբեւեէ, հիմա էլ ասում են՝ ծախվել է Ռուսաստանին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  Կապանում տեղի ունեցած հանրահավաքում։

«Հետո ասում են, այ, որ ծախվել է Ռուսաստանին, ուրեմն վերջ, Արեւմուտքի, Եվրամիության հետ մեր հարաբերությունները պրծավ, չի լինի։ Ազնիվ մեր ցեղը կորչելու ա զուր տեղը։ Հետո եկավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ դրանից առաջ էլ դուք տեսաք, թե ինչ հարաբերություններ կան իմ եւ Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Կանադայի վարչապետի, հիմա էլ ասում են՝ սրանք հաստատ արեւմտամետ են, Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդվելու են։ Ժողովուրդ ջան մի արեք հոռետեսական կանխատեսումներ, որովհետեւ չեն իրականանալու»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արտաքին քաղաքականությունից նա անցավ երկրի անվտանգության մասին հոռետեսական կանխատեսումներին. «Պատերազմ ա՝ հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի պատերազմը սկսվում ա... Եվ այսօր հայ–ադրբեջանական սահմանին աննախադեպ հանգիստ իրավիճակ է վերջին 20 տարվա համար»։

Բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ ինքը  չի կարողանալու ապահովել կայունությունն ու ներքին անվտանգությունը, Փաշինյանը հիշեցրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համերգը, երբ 40 երկրների եւ 40 000 ժողովրդի միջեւ ընդամենը մեկ մետրանոց սահման էր եւ ՊՊԾ 5 աշխատող։ Նա ասաց, որ երկրների ղեկավարները ամենաշատը հենց այս անվտանգության զգացողությամբ էին տպավորվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ