News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Բելառուսական հաստոցներ» Առեւտրի տուն ԲԲԸ-ն մտադիր է կազմակերպել Հայաստան մետաղահատ հաստոցների մատակարարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության ֆինանսական տնօրեն Սերգեյ Ֆադեեւը: Ձեռնարկությունն այդ նպատակով մասնակցել է հոկտեմբերի 17-19-ը Երեւանում անցկացված EXPO-RUSSIA ARMENIA 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:

Ֆադեեւի խոսքով՝ սարքավորումները, որոնք «Բելառուսական» ԱՏ-ն առաջարկում է հայկական շուկային, պահանջարկ կունենան ռազմական եւ լեռնահարստացուցիչ արդյունաբերության մեջ:

«Մենք Հայաստանում ենք առաջին անգամ, որոշել ենք ուսումնասիրել տեղական պահանջարկը եւ համապատասխանաբար՝ աշխատել հայկական շուկայում: Մտադիր ենք մեր արտադրանքը մոտ ապագայում վաճառել տեղական շուկայում, իսկ հետագայում, եթե համապատասխան պահանջարկ ձեւավորվի, արտադրությունը տեղում կազմակերպել»,- նշեց ԱՏ ֆինանսական տնօրենը:

Նրա խոսքով՝ Առեւտրի տան առաջարկած հաստոցները բարձր որակ եւ մատչելի գին ունեն:

«Բելառուսական հաստոցները» մրցունակ է, քանի որ այդ երկիրը պահպանել է խորհրդային տարիների իր գործարանները՝ ժամանակի ընթացքում արտադրական հզորություններն արդիականացնելով:

«Բելառուսական հաստոցներ» ԱՏ-ն մետաղահատ սարքավորումների շուկայում գործում է 10 տարուց ավելի: Այն Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ երկրների տարածքում Բելառուսի բոլոր հաստոցաշինական գործարանների իրացման պաշտոնական կառույցն է: Դրանց թվում են այնպիսի հայտնի ձեռնարկություններ, ինչպիսին են՝ «Վիստան»-ը, «Վիզաս»-ը, «Կրասնի Բորեց» հաստոցաշինական գործարանը, «Գոմելի հաստոցային հանգույցների գործարանը» եւ այլն: Առեւտրի տան առաջարկած սարքավորումների կատալոգը պարունակում է ավելի քան 1000 անուն բելառուսական հաստոցներ եւ գործիքներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-19-ը Երեւանում անցկացվել է EXPO-RUSSIA ARMENIA 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվել է Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական համագործակցությամբ, Ռուսաստանի Պետդումայի, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի արդյունաբերական նախարարությունների, Հայաստանում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցչության, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության,  Ազգային ժողովի եւ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Միջոցառումների շրջանակում իրենց ներուժն են ցուցադրել շուրջ 130 ընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից, որոնց թվում են խոշոր կորպորացիաների եւ փոքր բիզնեսի  ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ