News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դուբայն իր բնակիչներին եւ զբոսաշրջիկներին քաղաքային բոլոր 10 800 տաքսիներում անվճար Wi-Fi կտրամադրի։ Ծրագիրը մի քանի փուլով կիրականացվի՝ տեղեկացնում է АТОР-ը։

Սկզբում ընկերությունը, որը Wi-Fi է տրամադրելու, կթեսթավորի այս ծառայության պահանջարկը։

«Հնարավոր չէ Wi-Fi տեղադրել միանգամից բոլոր 10 000 ավտոմեքենաներում։ Պետք է իմանալ, թե ինչպես են տարբեր մարդիկ օգտագործում այդ ծառայությունը»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։ Այնուամենայնիվ, ծրագիրը մշակողների գնահատականով՝ կլինեն ոչ քիչ ճանապարհորդներ, առաջին հերթին՝ բիզնեսմենները, ովքեր կցանկանան օդանավակայանից հյուրանոց տանող ճանապարհին Wi-Fi օգտագործել՝ e-mail-ը ստուգելու կամ մեսենջերով հաղորդակցվելու համար։

Դուբայի տաքսիներում զբոսաշրջիկների համար ինտերնետը նորություն չէ։ 2016թ․ քաղաքի օդանավակայանի 500 տաքսիներում անվճար Wi-Fi էր միացվել։ Անցյալ տարի փորձարկման նպատակով այս ծառայությունը հասանելի դարձավ քաղաքային 700 տաքսիներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ