News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։ «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ արձանագրել, որ գնացածներին անվանարկելով՝ հարցը չի լուծվի․ իրենց որոշումն է՝ մեղքն իրենց վիզը։ Ապա քննարկել են առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։

Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, լսել է ԳՄ-ականներին, որոնք միաբերան պնդել են, որ եթե անգամ պիտի պարտվեն, զրո ձայն հավաքեն, քաղաքական մոտեցումը պահանջում է մասնակցել։ Մանավանդ՝ իրատեսական է, որ ընտրությունները կայանան հին օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգայինով, ինչը մեծացնում է ՀՀԿ-ի շանսերը։ Դեմ է եղել միայն Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ թիրախ են դառնալու բոլոր ուժերի համար, իրենց հաշվին փորձելու են ռեյտինգ հավաքել։

Սերժ Սարգսյանը մասնակցելու կողմնակիցներին առաջարկել է գնալ, քննարկել, առաջարկների-քայլերի փաթեթ պատրաստել, ներկայացնել՝ «նոր կոնկրետ որոշում կկայացնենք»։ Որեւէ ցուցակ, համամասնականի հերթականություն ԳՄ նիստում չի քննարկվել։ Քննարկել են առհասարակ ՀՀԿ-ի ապագան, այդ թվում եւ՝ համագումար անցկացնելու հարցը։ Որոշվել է նոյեմբերի սկզբին հրավիրել ոչ թե համագումար, այլ՝ համաժողով։ «Համագումար անցկացնել այս պահին նպատակահարմար չէ»,- տեղեկացրեց ԳՄ աղբյուրը։

Ընտրությունների մասնակցության հարցը համաժողովո՞ւմ կքննարկվի։ «Այո, սակայն մինչ այդ ԳՄ-ում ու ՀՀԿ խորհրդի նիստում կլինի քննարկում»։ Բայց մինչ այդ՝ հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ արտահերթ նիստը, հավանաբար, ՀՀԿ-ն կտապալի՝ քվորում չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ