News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Էկվադորին դատի կտա՝ մեղադրելով իր իրավունքների եւ ազատությունների խախտման համար, հայտնում է DW-ն:

Հաղորդագրությունը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին WikiLeaks-ի Twitter-ում: Հայտարարության մեջ նշված են Ասանժի պահանջները, որը 2012 թվականից բրիտանական արդարադատությունից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Ասանժը հունվարին Էկվադորի քաղաքացիություն է ստացել:

Ասանժը, մասնավորապես, դժգոհ է արտաքին աշխարհի հետ հաղորդակցության սահմանափակումներից՝ նրան արգելված է օգտվել ինտերնետից եւ հեռախոսից: Ասանժի հյուրերին մանրակրկիտ ստուգում են: Դեսպանատունն Ասանժին արգելել է խոսել այն թեմաներով, որոնք կարող են վնաս հասցնել Էկվադորի դիվանագիտական շահերին, նրան ստիպում են իր կատվի աղտոտածը խնամքով մաքրել, այլապես նրա մոտից կենդանուն կտեղափոխեն:

Էկվադորի ներկայիս կառավարությունը չի թաքցնում Ասանժից ազատվելու իր ցանկությունը: Մասնավորապես՝ հուլիսին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հաստատել էր, որ իր կառավարությունը բրիտանական իշխանությունների հետ բանակցություններ է վարում Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից Ասանժի հեռանալու հարցի շուրջ, եթե նրա կյանքը երաշխավորվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ