News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արազ Աղալարովի Crocus Group-ին ուղղած ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերի մասին BuzzFeed պարբերականում հոդվածի հրապարակումից հետո 10 օրվա ընթացում ընկերությունը Union Bank-ից նամակ է ստացել ներկայացուցչության բոլոր կորպորատիվ բանկային հաշիվների փակման մասին, փոխանցում է ՌԲԿ-ն:

Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Crocus-ի տարածքային զարգացման հարցերով վարչության ներկայացուցիչ, ԱՄՆ-ում ընկերության ներկայացուցիչ Իրակլի Կավելաձեն:

Սեպտեմբերի 21-ին Buzzfeed-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Մյուլլերը հետաքրքրվել է Աղալարովի եւ Կավելաձեի միջեւ դրամական փոխանցումներով: BuzzFeed-ի տեղեկություններով՝ Մյուլլերին հետաքրքրել է 2016 թվականի հունիսի 3-ին ընկերության ներկայացուցչության հաշվին 3,3 մլն դոլար փոխանցելու Crocus Group-ի սեփականատիրոջ փորձը, մինչեւ հունիսի 9-ը, երբ փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան Trump Tower-ում հանդիպել էր ԱՄՆ ապագա նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ (այս հանդիպման ժամանակ Վեսելնիցկայան, ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի մասին վարկաբեկող նյութեր էր փոխանցել): Փոխանցումները կատարվել էին 3 բանկի՝ Citibank-ի, JPMorgan Chase-ի եւ Morgan Stanley-ի միջոցով:

Կավելաձեն ՌԲԿ-ին ասել է, որ ԱՄՆ-ում Crocus Group-ի ներկայացուցչության հաշիվները եղել են միայն Union Bank-ում: ՌԲԿ-ն այս բանկի ներկայացուցչին հարցվում է ուղարկել:

Crocus-ի թոփ մենեջերի խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն երեք բանկեր հրաժարվել են ընկերության համար նոր հաշիվներ բացել: Նա այդ բանկերի անունները չի հրապարակել:

ԱՄՆ-ում Crocus Group-ի ներկայացուցչությունը զբաղվում է «Քո տունը» առեւտրի ցանցի համար շինանյութի եւ սարքավորումների գնումներով:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում ձերբակալել են Ֆինանսների նախարարության աշխատակցի, ում կասկածում են BuzzFeed-ի լրագրողին Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատան ֆինանսական ակտիվության, լրտեսության մեջ կասկածվող Մարիա Բուտինայի եւ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործունեության մասին ապօրինի տեղեկություններ փոխանցելու մեջ: Այս տեղեկությունները կարող էին օգտագործվել հոդվածի համար այն մասին, որ հատուկ դատախազը հետաքրքրվել է Աղալարովի փոխանցումներով:

Հոկտեմբերի 18-ին փաստաբան Սքոթ Բալբերը, որը ներկայկացնում է Արազ եւ Էմին Աղալարովների, նաեւ Կավելաձեի շահերը, ՌԲԿ-ին ասել է, որ սա ԱՄՆ դաշնային կառավարության բարձրաստիճան աշխատակցի կողմից «վստահության վրդովեցուցիչ խախտում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ