News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն քննարկում է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի մահվան հետ կապված հետագա քայլերը եւ կարծում է, որ մեղավորները պետք է պատասխան տան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆորին-օֆիսի հայտարարությունը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտնել էր, որ լրագրող Հաշքաջին մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում վեճի հետեւանքով: Այս գորոծվ ձերբակալվել են 18 սաուդահպատակներ եւ պաշտոնանկ են արվել գահաժառանգ արքայազնի գլխավոր օգնականները՝ ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին եւ թագավորական գրասենյակի խորհրդական Սաուդ ալ Քահթանին:

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Ջամալ Հաշքաջիի ընտանիքին նրա մահվան փաստի հաստատումից հետո: Մենք ուսումնասիրում ենք սաուդյան իշխանությունների զեկույցը եւ մեր հետագա քայլերը: Ինչպես ասաց ԱԳ նախարարը, սա սարսափելի ակտ էր, եւ պատասխանատուները պետք է պատասխան տան»,- նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ