News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 25-ին ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության հարձակման ժամանակ Սուվեյդա նահանգի Աշ Շաբքի գյուղում պատանդ վերցված 29 մարդուց 6-ն ազատագրվել է, փոխանցում է ՍԱՆԱ-ն: 

Ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի կարգադրության՝ ահաբեկչական կազմակերպություններին հետապնդելու մասին, Սիրիայի Զինված ուժերը եւ անվտանգության ծառայությունները հետեւել են Սուվեյդա նահանգի անապատի արեւելյան հատվածում մնացած ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներին, հայտարարել է Սուվեյդայի նահանգապետ Ամեր Իբրահիմ Ալ Աշշին՝ ազատագրվածների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ գործողության ժամանակ չեզոքացվել են ահաբեկիչներից շատերը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների շրջափակման արդյունքում ազատագրվել են 6 պատանդներ՝ 2 կին եւ 4 երեխա, նա շեշտել է, որ մնացյալ պատանդներին կազատագրեն առաջիկայում:

Պատանդներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել նրանց, ովքեր նպաստել են իրենց ազատագրմանը, մասնավորապես Սիրիական բանակի հերոսներին, որոնք իրենց ազատել են տառապանքից եւ խոշտանգումներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Ամենաշատ