News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Այլընտրանք» նորաստեղծ կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանը, որը նախկինում անդամակցում էր Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությանը։

«Հեղափոխությունից հետո տեղի ունեցող փոփոխությունները պետք է նախ իր վրա զգար Հայաստանի ուռճացված քաղաքական դաշտը, եւ Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխություն տեղի ունենար, եւ մեր կուսակցության ստեղծումը դրա ուղղությամբ կատարվող քայլ է։ Մենք գտնում ենք, որ Հայաստանում այլեւս հնարավոր է զբաղվել մաքուր քաղաքականությամբ։ Մենք վճռական ենք Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում, եւ պատրաստվում ենք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ունենք լավ թիմ եւ Երեւանում եւ մարզերում»,-ասաց նորաստեղծ կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանը։

Նա վստահեցրեց, որ «Այլընտրանք» կուսակցության հետեւում ոչ ոք կանգնած չէ, եւ դա հաստատելու համար նույնիսկ կարող է երդվել՝ «Աստվածաշնչի» վրա ձեռքը դնելով։

«Մեր քաղաքական ուժի հետեւում չկա եւ չի կարող լինել որեւէ թաքնված ուժ ։ Երբ ընկերներիցս մեկը հարցրեց կուսակցության մասին, ես ասացի, թե ինչ կուսակցություն է ստեղծվում, կարծես թե թերահավատորեն վերաբերվեց, ես ասեցի՝ Աստվածաշունչ ունես, ասաց՝ ինչի, ասացի, որ ձեռքս դնեմ «Աստվածաշնչի վրա եւ երդվեմ, որ մեր քաղաքական ուժն անկեղծ է եւ անկեղծ է գործելու»,-ասաց նա։

Հիմնադիր համագումարի ժամանակ քվեարկությամբ հաստատվեց կուսակցության քաղխորհուդն ու կանոնադրությունը:

Ըստ կանոնադրության կուսակցությունն ազատական է եւ անզիջում պայքար է մղելու կոռուպցիայի դեմ: Կուսակցության գերագույն մարմինը համագումարն է, աշխատանքները ղեկավարելու է քաղաքական խորհուրդը:

Կուսակցության ղեկավարը նաեւ համարվում է քաղխորհրդի նախագահ: Քվարկությամբ միաձայն նախագահ ընտրվեց Էդգար Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ