News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հոկտեմբերի 20–ին, հանդիպել է Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական բաժանմունքի ձերբակալված աշխատակիցների հազարատների հետ, որոնք վաղ առավոտից փակել էին Երեւան–Սեւան մայրուղին։

Ոստիկանությունից հայտնում են, որ Վալերի Օսիպյանը լսեց քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ:

Ոստիկանության պետը նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:

Վալերի Օսիպյանը հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ա.Մ.–ն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Նշենք, որ Ա.Մ––ի քույրը NEWS.am–ի հետ զրույցում ավելի վաղ դեպքից մանրամասներ էր հայտնել։ 

Տպել
Ամենաշատ