News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ստամբուլում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել Արա Գյուլերի թաղման արարաղությունը։

Ինչպես տեղեկացնում է հայկական «Ակոս»ճը, Արա Գյուլերի թաղումը սկսվել է Բեյօղլուի հայկական Երեք Խորան եկեղեցուց։  Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Դլե Յամանի, Կռունկի, Սարը Գելինի եւ այլ հայկական երգերի ներքո։

Արա Գյուլերի գերեզմանի համար հող են բերել նաեւ նրա ծննդավայր Շապինգարահիսարից։

Արա Գյուլերի մարմինն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանոցում։

Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

Հայտնի հայ լուսանկարիչին հրաժեշտ են տվել հազարավոր պոլսահայեր, հայ, թուրք եւ քուրդ մտավորականներ, պետական ու քաղաքական գործիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ