News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արմեն Բադալյանը ինքնասպանության փորձ է արել՝ Կերչի ողբերգության ժամանակ կորցնելով իր սիրած աղջկան, ով մահացել էր հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Քաղաքը դեռ չէր հասցրել հրաժեշտ տալ ողբերգության 20 զոհերին, երբ մեկ այլ ցավալի դեպք տեղի ունեցավ։

Կերչի ողբերգության ժամանակ իր սիրելիին կորցրած Արմեն Բադալյանն ինքնասպանության փորձ էր արել։ Մինչ դա կաներ, 20-ամյա Արմենը սոցցանցերից մեկի իր էջում գրել է․ «Ես քեզ սիրում եմ, հավերժ միասին»։

Տղան չի կարողացել հաղթահարել սիրելի աղջկա՝ 16-ամյա Վիկտորյա Դեմչուկի կորստի ցավը։

Արմենը ողբերգությունից հետո մի ամբողջ օր Վիկայի ծնողների հետ անցկացրել է հիվանդանոցում՝ հուսալով, որ աղջիկը կապրի։ Սակայն պայթյունի ժամանակ ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։

Վիկտորյա Դեմչուկը սովորում էր «Հողասեփականատիրական հարաբերություններ» մասնագիտությամբ, հաճախում էր մոդայի դպրոց։ Նա մահացել է բուժման համար Մոսկվա փոխադրման ժամանակ։

Այժմ Արմենը վերակենդանացման բաժանմունքում է, նա ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Որոշվում է նրան Կրասնոդար տեղափոխելու հարցը։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել են Արմենի ընկերները։

«Արմենը շատ էր սիրում Վիկային։ Նրանք մեկ տարուց ավել միասին էին։ Լավ տղա է, ֆուտբոլ է սիրում։ Երբ ողբերգությունը տեղի ունեցավ, նա հեկեկում էր՝ ինձ հետ հեռախոսով խոսելիս, իսկ երբ Վիկայի ոտքը կտրեցին, նրա մեջ հույս արթնացավ, որ իր սիրելին գոնե այդպես կապրի»,- պատմել է նրանց ընկերուհին։

Կյանքից հեռանալու որոշումը կայացնելուց մեկ օր առաջ Արմենն իրենց ընկերուհուն նամակ է գրել՝ բացատրելով իր արարքը․ «Իմ կյանքը, մեղմ ասած․․․։ Վիկան նվեր էր ինձ նմանի համար։ Ես նրան շատ եմ սիրում։ Նա լավագույնն էր այն ամենից, ինչ կար իմ կյանքում։ Եվ ես պատրաստ չեմ նրան բաց թողնել։ Դա ճշմարտությունն է։ Որը ես չեմ թաքցնում։ Եւ ինձ համար միեւնույնն է, թե ինչ կասեն կամ կմտածեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ