News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Moody's գործակալությունը, կապված պետական պարտքը մեծացնելու Հռոմի կառավարության ծրագրի հետ, Իտալիայի վարկային վարկանիշն իջեցրել էմինչեւ Baa3 մակարդակ՝ տեղեկացնում է DW-ն։

Գործակալության գնահատականով՝ իտալական պետական արժեթղթերն ընդամենը մի աստիճան են բարձր «աղբային» վարկանիշից։ Վարկանիշի իջեցումը հիմնավորվել է «Իտալիայի ֆինանսական կայունության էական թուլացմամբ»՝ կապված պետական պարտքը մեծացնելու ծրագրի հետ։

Moody's-ի փորձագետների կարծիքով՝ Իտալիան «արգելափակում է տնտեսական եւ ֆինանսական կառուցվածքային բարեփոխումները», ինչը բացասաբար է ազդում տնտեսական աճի եւ պետական պարտքի վրա։

Պաշտոնական Հռոմը հերքել է իր հասցեին քննադատությունները եւ հայտարարել է, որ հավատարիմ կմնա իր ծրագրերին։

Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին նկատել է, որ երկիրը «թույլ չի տա իրեն վարկանշային գործակալություններով վախեցնեն»։

Ամերիկյան վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Standard & Poors-ն իր գնահատականը մոտակա ուրբաթ օրը կհրապարակի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ