News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Radio France ռադիոկայանը բողոք է ներկայացրել «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի նախագահի նախկին 2017թ․ թեկնածու Ժան Լյուկ Մալանշոնի դեմ՝ լրագրողներին վիրավորելու համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

France Info ռադիոկայանն իր հերթին տեղեկացնում է, որ բողոքը ներկայացվել է այն բանից հետո, երբ իր հրապարակած տեսանյութում Մալանշոնը France Info-ի լրագրողներին, ովքեր հետաքննել են հրա հաշիվները նախընտրական քարոզարշավի ժամանակ, անվանել է «ապուշներ»։

Radio France-ի լրագրողները եւս իրենց նամակով, որ վերնագրել են «France Info-ի ապուշներից»՝ Ժան Լյուկ Մելանշոնին», արձագանքել են այս դեպքին՝ հայտարարելով, որ «ի տարբերություն Մելանշոնի, ով իրեն սուրբ մարդ է համարում, լրագրողների համար «սուրբը» միայն տեղեկատվությունն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ