News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իգարկայից ոչ հեռու Սալնայա Կուրյա գետի հատակին հայտնաբերվել եմ XIX դարի շոգենավի մնացորդները, հայտնում է «Մոյա Պլանետան»:

«Ենիսեյ-Արկտիկա» արշավախմբի անդամները կարծում են, որ սա կարող է լինել շոգետուրբինով աշխատող «Թեմզա» առագաստանավը, որը կառուցվել է 1847 թվականին Անգլիայում:

Այս լեգենդար նավն առաջին անգամ անցել է Կարսկյան ծովը եւ մտել Ենիսեյ:

Ռուսական աշխարհագրական միության Կրասնոյարսկի բաժանմունքը արդեն մի քանի տարի է փնտրում է այն վայրը, որտեղ խորտակվել էր «Թեմզա» առագաստանավը: Հայտնի է, որ շոգենավը ծանծաղուտն էր խրվել Իգարկայից ոչ հեռու, սառել էր, իսկ ավելի ուշ սուզվել հատակը: Հիմա գիտնականները ուսումնասիրություններ են կատարում՝ ապացուցելու համար, որ գտել են անհետացած նավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ